HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայք քաղաքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. տուժածներ չկան

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 01:30-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի սկզբնամասում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138-րդ կմ-ին «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Օ․) բախվել է գազատար խողովակին․ առկա է գազի արտահոսք, ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները ճանապարհից կտրել և հեռացրել են վնասված խողովակները՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter