HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերի 16-ին զոհված 3 զինծառայող հետմահու պարգևատրվել է մեդալներով

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը, նոյեմբերի 19-ի հրամանագրերով` հետմահու պարգևատրել է Տարոն Ջիվանի Սահակյանին, Գուրգեն Աշոտի Սարգսյանին և Մերուժան Արթուրի Հարությունյանին։

Մասնավորապես, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Պաշտպանության նախարարության N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, սզորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գուրգեն Աշոտի Սարգսյանը՝ Արիության մեդալով, զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը ևս՝ Արիության մեդալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter