Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Նոյեմբերի 18-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 44-ամյա Գիա Ա.-ն, որը 2020 թ. օգոստոսի 4-ից Ֆրանսիայի իրավապահ մարմինների նախաձեռնությամբ՝ Ինտերպոլի ուղիներով հետախուզվում էր մի շարք հոդվածների մեղադրանքով:
Ոստիկանության հաղորդմամբ՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել