HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի քաղաքական բոյկոտի հնարավորությունը

Մեծ Բրիտանիան դիտարկում է 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի քաղաքական բոյկոտի հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է բրիտանական The Times պարբերականը։ 

Պարբերականի տվյալներով՝ կառավարությունում ընթանում են այդ ուղղությամբ ակտիվ քննարկումներ` ի նշան Չինաստանում մարդու իրավունքների խախտման դեմ բողոքի: Մասնավորապես, բոյկոտի օգտին հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը։ 

Ինչպես նշում է The Times-ը, խոսքը գնում է հենց քաղաքական բոյկոտի մասին, որի պայմաններում Պեկին չեն մեկնի պաշտոնատար անձինք։ Վարչապետ Բորիս Ջոնսոնի կաբինետը չի դիտարկում բրիտանական հավաքականի՝ օլիմպիական խաղերին մասնակցելուց հրաժարվելու տարբերակը։  

Ավելի վաղ, The Washington Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ևս կարող է քաղաքական բոյկոտ հայտնել և իր պաշտոնատար անձանց չուղարկել Պեկին։ Պարբերականն ընդգծում է, որ այդ առումով վերջնական որոշում դեռ չի կայացվել։ 

Առաջիկա Ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան 2022 թվականի փետրվարի 4-20-ը, Պեկինում։ 2022 թվականի մարտի 4-13-ն էլ Չինաստանի մայրաքաղաքը կընդունի Պարալիմպիական խաղերը։

Լուսանկարը՝ olympics.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter