HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5165 շարժում. պահանջում ենք ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը

5165 շարժումը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

Հարգելի՛ հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում: Փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս: Մեր մտահոգություններն ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտմանն ուղղված խորհրդարանական և արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են:

Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ելնելով նշվածից՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից՝ ներկայացնել իր նշած փաստաթղթի բովանդակությունը:

Պահանջում ենք ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ նախագահից իրենց իրավասությունների սահմաններում բարձրացնել այս հարցը: Տեղեկացնում ենք, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 14.00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ներկայացնելու այս պահանջը:

Տեղում կներկայացնենք նաև հետագա գործողությունների ծրագիրը: Հարգելի՛ հայրենակիցներ, մեր պահանջը վերկուսակցական է:

Մենք սատարում ենք բոլոր այն ուժերին, որոնք այս պահին հանդես են գալիս նմանատիպ նախաձեռնություններով և կոչ ենք անում հետևել մեր օրինակին՝ ցած դնել կուսակցական դրոշները և միավորվել այս պահանջ-փաստաթղթի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter