HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 12 ընտրատարածքի ընտրացուցակներում 138 մահացած քաղաքացու անուն կա

Թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հ.Քոչարյանին' տեղեկացնելով, որ թիվ 12 ընտրատարածքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում մեր շտաբի կողմից կատարվել է ընտրողների ցուցակների ճշգրտում, որի ժամանակ հայտնաբերվել են անճշտություններ:

Մասնավորապես՝ ընտրացուցակներում առկա են մահացած քաղաքացիների անուններ՝ թվով 138 հոգի: Դիմումում մենք խնդրել ենք ոստիկանությանը' միջոցներ ձեռնարկել այդ անունները ընտրացուցակներից հանելու ուղղությամբ: Շտաբի ներկայացրած դիմումը ընդունվել է Ոստիկանության ԱՎՎ-ի կողմից:

Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter