HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերել են Սիրուշ տատի դիակը` բռնության հետքերով

Ապրիլի 28-ին` ժամը 22.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բաբաջանյան փողոցի 3/1 շենքի բնակչուհիներից մեկն ու հայտնել, որ  իր հարևանուհի տատիկը նույն շենքի թիվ 21 բնակարանում կապկված և ընկած է գետնին, իսկ տունը տակնուվրա է արված:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1934 թ. ծնված Սիրուշ Պետրոսյանի դիակը՝ բռնության հետքերով, բերանը, ձեռքերն ու  ոտքերը կտորներով կապված:

Ոստիկանությունը հայտնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter