Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Հանրապետությունում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ին սպասվում է անձրև:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել