HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երասխահուն գյուղում 13-ամյա աղջիկ են առևանգել․ հարուցվել է քրգործ

Ոստիկանությունը հայտնում է, որ նոյեմբերի 15-ին Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջիկ են առևանգել։ Դեպքի մասին Արմավիրի բաժնում տեղեկացել են օպերատիվ կառավարման կենտրոնից. աղջկա մայրը 1-02 է զանգել։ Երասխահուն մեկնած խումբը պարզել է, որ անչափահասին առևանգել էին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին։ 

«Նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ առևանգել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ։ Ոստիկանները նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ժամը 23.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ է ստացվել: Անչափահասին փախցրած երիտասարդի ընտանիքի անդամները հաղորդում էին տվել, որ աղջկա հարազատները վնասել են իրենց մեքենան, ծեծել ընտանիքի անդամներին։

Նոյեմբերի 16-ին երիտասարդը Ծաղկալանջ գյուղում հայտնաբերվել է աղջկա հետ, և բերման ենթարկվել բաժին։ Նույն օրը Երասխահուն գյուղից բերման ենթարկվեցին նաև նրա ընկերները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել»,- ասված է ոստիկանության տարածած հհաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter