HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրգործ՝ շմոլ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի չորս անդամների թունավորման դեպքի առթիվ

Գազի արտահոսքի պատճառով ընտանիքի անդամներից երեքի առողջությանն անզգուշությամբ  վնաս  պատճառելու, ևս մեկի մահվան բոլոր հանգամանքները պարզելու համար Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 2021թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 06:10-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մայիսի 9 փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և վերոհիշյալ հասցեում հայտնաբերել 52-ամյա տղամարդու դին՝ առանց բռնության հետքերի:

Այնուհետև Երևան քաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել երեք քաղաքացի:

Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձինք ու 52-ամյա՝ մահացած տղամարդը նույն ընտանիքի անդամներ են և թունավորվել են իրենց տանը շմոլ գազի արտահոսքի պատճառով։

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter