HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն այցելել է Կոտայք

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Քասախի հիմնանորոգված մշակույթի տուն, ծանոթացել պետական բյուջեի միջոցներով և համայնքի համաֆինանսավորմամբ կատարված աշխատանքներին: 1972թ. կառուցված և երբևէ չվերանորոգված Քասախ համայնքի մշակույթի տունը հիմնանորոգումից հետո դարձել է ժամանակակից պահանջներին համապատասխանող մշակութային հաստատություն, որից օգտվում են Քասախի արվեստի դպրոցը, Մշակույթի կենտրոնը, Քասախ համայնքի գրադարանն ու մարզասրահը:

Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Եղվարդում գտնվող «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի համակցված կերերի գործարան, ծանոթացել հացահատիկային կուլտուրաների արտադրությամբ զբաղվող այս ընկերության ընթացիկ աշխատանքներին և զարգացման ծրագրերին: Մարզի մեկ այլ՝ Գողթ համայնքում նախագահն այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն, ծանոթացել ընկերության կողմից կատարված ներդրումային ծրագրերին և տնտեսությունում իրականացվող աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: 

  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter