HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Դուք դեռ պետք է դատվեք». Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը վերածվեց վիճաբանության և իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների՝ միմյանց հասցեին վիրավորանքների ու մեղադրանքների: Օրակարգում կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեղադրանք հնչեցրեց «Հայաստան» խմբակցության հասցեին՝ ասելով, թե դաշինքին սպասարկող ԶԼՄ-ներն են, որ ադրբեջանական աղբյուրներից զազրելի տեղեկություններ են տարածում:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ու Վահագն Ալեքսանյանին մեղադրեց մանիպուլյացիաների ու սուտ տեղեկություններ տարածելու մեջ:

«Ստախոսն ինքներդ եք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

«Դուք դեռ պետք է դատվեք։ Դուք ու Վահագն Ալեքսանյանը, որ հրապարակային հայտարարում եք, թե գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին: Դուք պետք է պատասխան տաք»,- ասաց Մինասյանը:

«Դատվողները շատ շուտով կդատվեն»,- արձագանքեց Վահագն Ալեքսանյանը:

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին սենյակը, որից հետո հանձնաժողովականները կրկին մերժեցին Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter