HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դատարաններում գործերի բաշխման ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատանքները

Խորհրդարանական ընդդիմության ձևավորած քննիչ հանձնաժողովի աշխատանքները կմեկնարկեն՝ չնայած խորհրդարանը չի հաստատել հանձնաժողովի անդամների թիվը: Քննիչ հանձնաժողովը ձևավորվել էր իրավունքի ուժով՝ պատգամավորների ստորագրությունների հիման վրա, սակայն խորհրդարանը քվեարկությամբ չէր հաստատել հանձնաժողովի անդամների քանակը: Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերի ուսումնասիրությունը:

Հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի մասին խորհրդարանում հայտնեցին ընդդիմադիր պատգամավորներ Աննա Մկրտչյանը և Արամ Վարդևանյանը:

«Քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ որոշումը խորհրդարանը  չընդունեց, որը ողջունելի է, որովհետև մենք հնարավորություն ունենք զերծ լինել իշխանական պատգամավորների ներկայությունից: Քննիչ հանձնաժողովն իր աշխատանքերն իրականացնելու է առանց այդ որոշման: Հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու են նիստերին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ այսօր հանձնաժողովը նամակներ է հասցեագրելու տարբեր պաշտոնատար անձանց և հրավիրելու է վերջիններիս՝ պարզաբանումներ ներկայացնելու: Առաջին նամակը հասցեագրվելու է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին:

«Որ վերջինս ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն ներկայանա խորհրդարանին և պատասխանի հարցադրումներին:

Գրություն ենք ուղարկելու նաև արդարադատության նախարարին, մի շարք այլ պաշտոնատար անձանց, այդ թվում փաստաբանների, որոնք կարող են տեղեկություններ ներկայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Վարդևանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter