HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակը․

Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ին ուշ երեկոյան,  25-26-ին սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter