Արցախցին մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
Արցախի Հանրապետության քաղաքացին մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
«Նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:
Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- ասվում է Արցախի ԱԱԾ հաղորդագրությունում:
Մեկնաբանել