HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին Սոչիում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները կկայանան 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Նախատեսվում է քննարկել երեք երկրի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին։

Կրեմլը նաև նշում է, որ Վլադիմիր Պուտինը առանձնազրույցներ կունենա նաև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կկայանա Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ «Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կազմակերպել։ Առաջնորդները համաձայնել են Բրյուսելում անցկացնել հանդիպում՝ տարածաշրջանային իրավիճակի և լարվածության հաղթահարման ճանապարհների քննարկման համար»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Михаил Климентьев / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter