HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու առթիվ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Պապիկյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու առթիվ։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Համոզմունք եմ հայտնում, որ Ձեր գործունեությունն այս բարձր և պատասխանատու պաշտոնում կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ ի շահ խաղաղության և միջազգային անվտանգության։

Հարգելի Սուրեն Ռաֆիկի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»,- ասվում է Շոյգուի ուղերձում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter