
Գյուղացին կհավատա՞ միլիոնատեր նախարարին
Գյուղնախարար, ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Սերգո Կարապետյանին միգուցե գյուղացիները հասկանային, երբ ամեն անգամ նա «ցնցող» լուրեր է հայտնում մարզային այցելությունների ժամանակ, թե իբր գյուղացին մենակ չէ, կառավարությունը գյուղացու կողքին է, եւ գյուղացուն միայն մնում է արտադրել, շուկայի խնդիր չկա: Հողի հետ կռիվ տվող գյուղացին նախարարին կհասկանար, եթե ինքը վարկերի տակ չլիներ, իսկ նախարարը միլիոններ չունենար:
Ըստ նախարարի եւ պատգամավորության թեկնածուի գույքի եւ եկամուտների հայտարարագրի՝ նա Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ունի 408.4 քմ բնակելի տուն եւ 0.08 հա հողամաս:
Հայտարարագրել է նաեւ «BMW X53.0 SL» մակնիշի 2007թ. արտադրության ավտոմեքենա: Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա Սերգո Կարապետյանը վերջին մեկ տարվա ընթացքում ստացել է 2 միլիոն 771 հազար 480 դրամ աշխատավարձ, իսկ մարտի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 168 միլիոն 700 հազար դրամ, 58 հազար 600 դոլար եւ 78 հազար 500 եվրո:
Հետաքրքիր է՝ հող մշակելով նախարարը կարո՞ղ էր մեկ տարվա ընթացքում այդքան եկամուտ ունենալ:
Մեկնաբանել