HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարոս Սիմոնյանը նշանակվել է ԵՏՀ-ում ներքին շուկաների, տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախարար

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում նշանակվել է Վարոս Հարությունի Սիմոնյանը: Որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության առաջարկի հիման վրա: Այս մասին ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։

«Վարոս Սիմոնյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Ինչպես նաև ուսանել է Բրեդֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա): Երկար տարիներ շարունակ գիտական է գործունեություն իրականացրել և դասախոսել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:

Նոր ԵՏՀ նախարարն աշխատանքի մեծ փորձ ունի իշխանության պետական մարմիններում և միջազգային համագործակցության բնագավառում:

2019 թվականի օգոստոսից Վարոս Սիմոնյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ մի քանի տարի շարունակ զբաղեցրել է Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչի (ատաշեի) պաշտոնը: Մասնագիտական գործունեության ընթացքում իր իրավասության տակ էին գտնվում եվրասիական տնտեսական ինտեգրման, ինչպես նաև արտաքին տնտեսական համագործակցության հարցերը»,- ասվում է հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter