HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համբարձում Մաթևոսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։

Հիշեցնենք, որ փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել 2021թ․ նոյեմբերի 15-ից, քանի որ Սուրեն Պապիկյանն ազատվել էր այդ պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար։

 

Համբարձում Մաթևոսյանի կենսագրությունը Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

18 նոյեմբեր, 1992 թ., քաղաք Գյումրի

Կրթություն

  • 2009 թ. - ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը:
  • 2009-2012 թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժինը:
  • 2012 -2015 թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետը` համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ:

Աշատանքային գործունեություն

  • 2011-2012 թթ. - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող:
  • 2013-2014 թթ. – Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու:
  • 2013-2015 թթ. - Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական:
  • 2016-2018 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական:
  • 16.10.2018 թ. - Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ

Վերապատրաստումներ և խրախուսանքներ

  • 2008 թ. - Հայաստանի ներկայացուցիչը ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում անցկացված Գլոբալ երիտասարդական ֆորումին,
  • 2012-2013 թթ. - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի հայկական համայնքում Երիտասարդական թեմի ատենապետ,
  • 2013 թ. - Մագիստրատուրայի կարճաժամկետ ուսուցում Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում,
  • 2013 թ. – մասնակցույթուն Երիտասարդ առաջնորդների դպրոցում Բանակցությունների, տարածաշրջանային և հանրային քաղաքականության վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման դասընթացներին:
  • 2013 - 2015 թթ. – Հանդիսացել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի Հայ ուսանողական կազմակերպության համահիմնադիրը և համակարգողը:
  • 2015 թ. - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային ուսանողական կենտրոնի կողմից արժանացել է շնորհակալագրի:
  • 2015 թ. – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատ Ջոել Անդերսոնի կողմից արժանացել է շնորհակալագրի:
  • 2015-2016 թթ. – Աշխատանքային վերապատրաստում «World Chicago» կազմակերպությունում:
  • 2018 թ. – Կրթության կազմակերպման հարցերով վերապատրաստում Իռլանդիայի Հանրապետությունում` «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում:
  • 2019 թ. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով:
  • 2019 թ. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ա. Միկոյանի անվան սահմանապահ զորամասի ստեղծման 95 տարի» հուշամեդալով:

Այլ տվյալներ

  • Զինապարտությունը՝ զինապարտ:

Կուսակցական պատկանելություն

  • Անկուսակցական

Անձնական տվյալներ

  • Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter