HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանո Սիրադեղյանին կհուղարկավորեն իր հայրենի Կոթի գյուղում

Տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հանձնաժողովի որոշմամբ՝ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում (Տավուշի մարզ, խմբ․)՝ ժամը 12:00-ին:

Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter