HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ N զորամասում հակաօդային պաշտպանության վարժանքներ են անցկացվել

Զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) N զորամասում նոյեմբերի 22-ից 24-ն անցկացվել են մասնագիտական վարժանքներ՝ «Ռադիոլոկացիոն հանգույցի մարտավարական գործողությունները պաշտպանական օպերացիայում» թեմայով։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Զորամասի ՀՕՊ միջոցները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային կառավարման կետեր, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական վիճակի, ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, հրամանատարների մասնագիտական կարողությունները։

Ըստ առաջադրված խնդիրների` զինծառայողները կատարել են իրենց գործառութային պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր գիտելիքներ ու պատրաստվածություն»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter