HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեդիան պատմության մեջ առաջին անգամ կին վարչապետ ունի

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության նախագահ Մագդալենա Անդերսոնը դարձել է առաջին կինը, որն ընտրվել է այդ երկրի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։

54-ամյա Անդերսոնի օգտին քվեարկել է խորհրդարանի 117 պատգամավոր, 174-ը դեմ, իսկ 57-ը՝ ձեռնպահ։ Վարչապետի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր, որ նրա թեկնածության դեմ չքվեարկի շվեդական խորհրդարանի անդամների մեծամասնությունը, այսինքն 349 պատգամավորից առնվազն 175-ը։  

Շվեդիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Անդերսոնի ընտրությանը նախորդել էին ծանր բանակցությունները։ Մինչ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Մագդալենա Անդերսոնը գլխավորում էր ֆինանսների նախարարությունը։ Վարչապետի պաշտոնում Անդերսոնին նախորդած սոցիալ-դեմոկրատ Ստեֆան Լյովենը 2021թ․ օգոստոսին հայտարարել էր հրաժարականի մասին՝ պաշտոնավարելով 7 տարի։ Նոյեմբերի սկզբին սոցիալ-դեմոկրատները Անդերսոնին ընտրել էին նաև կուսակցության նախագահի պաշտոնում։

Իր հրաժարականով Լյովենը Անդերսոնին հնարավորություն էր տվել ամրապնդելու իր դիրքերը խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք նախատեսված են 2022 թվականի ամռան վերջին։ Անդերսոնին Լյովենից ժառանգություն են մնացել մի շարք լուրջ խնդիրներ, ներառյալ կորոնավիրուսով պայմանավորված ծանր իրավիճակը, որն առաջացել է համավարակի դեմ Շվեդիայի պայքարի բավականին մեղմ միջոցներով։ Շվեդ քաղաքագետներն ընդգծում են նաև ավազակային խմբավորումների մասնակցությամբ հանցավորության մակարդակի աճը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter