ՃՈ-ին ուղղված դիմումները նոյեմբերի 29-ից պետք է ներկայացվեն միայն e-request.am կայքի միջոցով
Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» գործարկման պահանջները՝ ճանապարհայն ոստիկանությունը (ՃՈ) տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 29-ից քաղաքացիների կողմից ճանապարհային ոստիկանություն ներկայացվող դիմումները, գանգատները (բողոքները) կամ հարցումները էլեկտրոնային եղանակով ճանապարհային ոստիկանություն կարող են ներկայացվել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (e-request.am կայքի) միջոցով։
Միաժամանակ ՃՈ-ն հայտնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 29ժից ճանապարհային ոստիկանություն [email protected] էլեկտրոնային հասցեն անհասանելի է լինելու ներկայացվող դիմումների, գանգատների (բողոքների) կամ հարցումների համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել