HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Ծառուկյանը չի ստորագրել ՍԴ հայցադիմումը, որովհետեւ…

Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ստորագրել են «Բարգավաճ Հայաստան» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունների 30 պատգամավորներ, որոնք վիճարկում են ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման օրենքով սահմանված արգելքի սահմանադրականության հարցը:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տեխնիկական պատճառներով չի ստորագրել ՍԴ ներկայացրած հայցադիմումը, քանի որ այդ ժամանակ քարոզարշավի է եղել:

Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ հայցադիմումը ստորագրել է ԲՀԿ-ական 21 պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուբեն Գեւորգյանը, Վարդան Բոստանջյանը եւ այլք:

«Ես հուսով եմ, որ Սահմանադրական դատարանն այնպիսի որոշում կկայացնի, որը կնպաստի ընտրությունների արդյունքների արժանահավատության ամրապնդմանը հասարակության աչքում, որովհետեւ իսկապես տարակուսանք է առաջացնում այն, որ ընտրողների թիվը մոտ 2 մլն 450 հազար է, մի դեպքում, երբ մարդահամարի նախնական տվյալներով երկրում ապրում է 2 մլն 780 հազար բնակչություն»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ բոլոր երկրներում ընտրության իրավունք չունեցող քաղաքացիները կազմում են երկրի բնակչության 1/3-րդ մասը, այնինչ Հայաստանում 10 տոկոսից էլ է ցածր, ինչն անհավանական է:

«Ստացվում է, որ մեր ազգը մեռնող, վերացող ժողովուրդ է, արդեն հոգեվարքի մեջ է, որովհետեւ այդպիսի հարաբերակցություն հնարավոր չէ»,- ավելացրեց քաղաքագետը:

Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ չի կարելի քվարկության գաղտնիությունը նույնականացնել մասնակիցների ցուցակի գաղտնիության հետ: «Մարդը, ի վերջո, դիմակավորված չի գնում ընտրությունների, բոլորն էլ տեսնում են, թե ինչպես է տնից դուրս գալիս, գնում ընտրությունների, եւ դա ամենեւին էլ գատնի չէ: Այստեղ ընդամենը պետք է ընտրության մասնակցության թվաքանակը պարզ լինի, որով կբացահայտվի ընտրությունների կայացման փաստը»,- ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Նա հուսադրող համարեց, որ Սահմանադրական դատարանը հարցի քննարկման օրը նշանակեց ընտրություններից առաջ: Ըստ նրա` սա ցույց է տալիս, որ ՍԴ-ում կա այն համոզմունքը, որ հարցը պետք է հստակեցվի մինչեւ քվեարկության օրը:

Մեկնաբանություններ (2)

david
Եթե բոլորի հետ է, բայց առանձին, ուրեմն իր կապիտալի պահպանության խնդիր ունի և անվտանգության:Բոլորին դուր գալ փորձող մարդիկ և նրանց կարողությունների գոյությունը ինձ թույլ են տալիս մտածել, որ հիբրիդ քաղաքական պրոցեսներ են փորձարկվում;Ես 13 տարեկան եմ,բայց 1,3 միլիոնանոց ՀՀ-ն ինձ հակառակը չի ապացուցի; Ասեմ նաև, որ Ծառուկյանը դոդահայի Գագոն է;
david
Իշխանության համար վազքում մի հայի տարբերությունը մյուսից միայն գրպանի պարունակության, խարդախության, խաբեության վարպետության մեջ է; Ով էնպիսի սուտ ասի, որ ասեմ ճիշտ է, ուրեմն ,,ստախոսը,, հայ չէ;Հայի անունն է Անգրագետ, ազգանունը Մեծամանյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter