HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ. «Ոստիկանությունը Սերժ Սարգսյանի ձեռքում դարձել է բութ գործիք»

Երեկ Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստների խմբի վրա ոստիկանության կողմից տեղի է ունեցել ապօրինի հարձակում, ուժի գործադրում, որի հետեւանքով կան մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ։ Ակտիվիստների այս նախաձեռնությունն իր հաստատակամությամբ, տեւականությամբ եւ գրանցած հաջողություններով, որպես քաղաքացիական հասարակության կառուցման հերթական մի աղյուս, կարող էր դառնալ օրինակելի, ինչը եւ սպառեց վարչախմբի համբերությունը։ 

Իշխող վարչախմբի համար ամենավտանգավոր բանը հենց քաղաքացիական հասարակության ձեւավորումն է, տարբեր ոլորտներում քաղաքացիների նախաձեռնողականության աճը, նրանց պայքարը ինչպես առանձին խնդիրների լուծման, այնպես էլ իշխանության ապօրինությունների դեմ։ 

Հայ ազգային կոնգրեսը սատարում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին եւ դատապարտում նրանց նկատմամբ ոստիկանական ապօրինությունները։ Կատարվածի անմիջական մեղավորը, սակայն, իշխող վարչախումբն է Ս. Սարգսյանի գլխավորությամբ, որի ձեռքում էլ ոստիկանությունը դարձել է բութ գործիք։

Քաղաքացիական բազմաբնույթ շարժումները, նախաձեռնությունները իրական որեւէ արդյունք չեն ունենա, եթե դրանք չեն տեղավորվում ընդհանուր քաղաքական կոնտեքստում։ Նմանօրինակ որեւէ խնդիր կարող է արմատապես լուծվել միայն օրինական, քաղաքական բնութագիր ունեցող իշխանության պայմաններում։ Գործող վարչախումբը այդպիսի իշխանության հակոտնյան է, ուստիեւ քաղաքացիական բոլոր նախաձեռնությունները եւս, իրենց արդյունավետության տեսակետից, առաջնահերթ մեկ խնդիր պետք է ունենան՝ այդ վարչախմբի վերացումը։

ՀԱԿ կենտրոնական գրասենյակ

Մեկնաբանություններ (1)

Nazik
Ձեր ժամանակ էլ ընդիմադիրներին լավ ճնշում էիք,անձամբ կաշվիս վրա եմ զգացել,երկու անգամ էլ անօրինական աշխատանքից հեռացրել են:էնպես որ գառան մորթի մի հագեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter