
26,2 մլն դրամ վարչապետի աշխատակազմին՝ հույժ գաղտնի գնման համար
Վարչապետի աշխատակազմին կհատկացվի 26 մլն 239 հազ. դրամ՝ տեխնիկայի թարմացման նպատակով։ Որոշումն ընդունվեց Կառավարության նոյեմբերի 25-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Այս նպատակով Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեում։ Նախագծի մյուս կետերը վարչապետի աշխատակազմը համարել է հույժ գաղտնի։
Որոշման նախագծում, որպես միջոցառման նկարագրություն, նշված է, որ գումարը հատկացվում է վարչապետի աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման նպատակով վարչական սարքավորումների ձեռքբերման համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել