HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

«Դիտարկվել է նշված վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։

Դրանք վերաբերել են ուղևորների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկի բացակայությանը, որոնց  հիմքերով կազմվել են արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի վերահսկողությունը շարունակական կլինի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter