HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի նորանշանակ դեսպանը

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը (նստավայրը՝ Մոսկվա):

«Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում:

Դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը ընդգծել է, որ թաիլանդական կողմը շահագրգռված է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել իր մասնակցությունն ունենալ երկու երկրների միջև կապերի ակտիվացման, համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման և փոխգործակցության ընդլայնման մեջ:

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես կարևորել են զբոսաշրջության ոլորտում գործակցության խթանումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի ինչպես գործարար կապերի, այնպես էլ երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը: Նշվել են նաև ոսկերչության և ակնագործության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները, խոսվել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շուրջ»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter