HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». նստացնելու են

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ եվրոպական դիտորդներին ազատ, արդար ընտրություններ անցկացնելու իրենց «մտադրության» մեջ համոզելու համար իշխանությունները որոշել են մի քանի տասնյակ ընտրակեղծարարների դատել: Մի շարք օլիգարխների, ըստ նույն աղբյուրների, արդեն հանձնարարված է կազմել այն մարդկանց ցուցակը, ովքեր դատվելու են ընտրախախտումների մեղադրանքով:

Ընդ որում, ուշագրավն այն է, որ ապագա դատապարտյալներին իրենց ճակատագրի մասին տեղյակ է պահվում արդեն այսօր: Փոխարենը, որպես վարձատրություն՝ նրանց տրվելու են բնակարաններ, կլորիկ գումար և խոստում, որ նրանց ընտանիքներին լավ կնայեն, մինչև նրանք կկրեն իրենց պատիժը:

«ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն շուրջ մեկ տասնյակից ավելի մարդկանց անուններ ներկայացվել են ՀՀԿ շտաբ:

Սրան գումարած՝ իշխանության «փիարշիկները» սև PR-ի շրջանակներում պատրաստվում են լայնամասշտաբ գրոհ կազմակերպել հեռուստաընկերություններով՝ ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի և նրա առաջանորդի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter