HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանձնել է «Human Rights Champion» պատվավոր մրցանակը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (The Armenian National Committee of America-Western Region) հանձնել է «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր երախտագիտությունն է հայտնել մրցանակի համար Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին՝ նշելով, որ ողջ աշխատանքի թիկունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն է՝ սրտացավ ու հայրենանվեր գործով:

Արման Թաթոյանի խոսքով՝ հայկական սփյուռքը մշտապես եղել է Սփյուռքում, Հայաստանում և Արցախում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հզոր աջակից:

Մարդու իրավունքների պաշտպանը մրցանակներ է հանձնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին (մրցանակը ստացել է հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը), ԱՄՆ հայ անվանի փաստաբաններ, Հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համաատենապետներ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը մշտական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter