«Հրապարակ». ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու գործընթացն ուղեկցվում է զավեշտալի վիճակներով
Ազատ և արդեն ընտրությունների պատրաստվող կոալիցիայի կուսակցությունները՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել: Եվ գործընթացն ուղեկցվում է բազմաթիվ զավեշտալի վիճակներով: Մասնավորապես, Մասիսում ՀՀԿ և ԲՀԿ շտաբների ներկայացուցիչները համեմատել են իրենց ցուցակները, որոնցով պետք է ընտրակաշառք բաժանեն, և պարզել, որ բազմաթիվ անուններ համընկնում են:
Այսինքն՝ մարդիկ ուզում են իրենց ձայնը վաճառել և ՀՀԿ-ին, և ԲՀԿ-ին և երկու տեղից էլ գումար ստանալ: Պարզվել է, որ երկու կուսակցությունների կազմած ցուցակներում ընդգրկված մարդկանց թիվը գերազանցում է ընտրատարածքի ընտրողների թիվը:
Մեկ այլ զավեշտալի դեպք էլ եղել է Մասիսի գյուղերից մեկում. այն մարդը, ում գումար է տրվել ընտրակաշառք բաժանելու համար, այդ գիշեր գումարը տանուլ է տվել երևանյան կազինոներից մեկում, և հիմա չգիտեն՝ նրա հետ ինչպես վարվեն: Նա գումար չունի հետ վերադարձնելու համար, իսկ առանց գումարի՝ ընտրողները չեն քվեարկի:
Չնայած նախընտրական շրջանի մեկնարկից առաջ նշվում էր, որ ընտրակաշառքի չափը կհասնի 20 հազար դրամի, սակայն այժմ չի գերազանցում 10 հազարը: Բացի դրանից՝ համարում են, որ գումարի 30 տոկոսը կարող է կորչել. ընտրողները կարող են չպահել իրենց խոսքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել