HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան Հայաստանին հրադադարի ռեժիմի պահպանման և համագործակցության կոչ է անում

Հայաստանը պետք է օգտվի խաղաղության հաստատման համար իրեն ընձեռված հնարավորությունից, ամբողջությամբ պահպանի հրադադարի ռեժիմը և համագործակցի։ Այդ մասին նշվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքում ընդունված հայտարարության մեջ, որը նախօրեին կայացել է Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։

«Հայաստանի համար անհրաժեշտ է՝ որպես հնարավորություն գնահատել իրեն մեկնված խաղաղության ձեռքը, լիովին պահպանել հրադադարի ռեժիմն ու համագործակցության հանձնառություն ցուցաբերել»,- նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց երկիրը բախվել է և կարող է բախվել ապագայում իր տնտեսական քաղաքականության իրականացման գործընթացում՝ իր նպատակներին համապատասխան:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Անկարան հանդես է գալիս հյուսիսային հարևանների միջև տարաձայնությունների լուծման օգտին (խմբ. նկատի ունի Դոնբասում առկա լարված իրավիճակը)՝ միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում։

Չնայած Թուրքիայի հայտարարություններին՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման սպառնալիքն ու սադրիչն Ադրբեջանն է։ Դրա վառ ապացույցը մոտ տասն օր առաջ հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում իրավիճակի սրումն էր, երբ Սյունիքի արևելքում ընթանում էին մարտական գործողություններ՝ հրետանու ու զրահատանկային ուժերի կիրառմամբ։

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության պահպանման Թուրքիայի կոչերին, ապա նույն այդ երկիրը մի քանի տարի առաջ իր զորքերը մտցրել է հարևան Սիրիայի տարածք՝ բռնազավթելով Հալեպի մարզի մի հատվածը՝ Աֆրինի գավառը։

Լուսանկարը՝ արխիվային/Anadolu գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter