
Ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպք է հայտնաբերվել Տավուշի մարզում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Տավուշի մարզում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպք և կանխարգելել ապօրինի որսի 1 դեպք։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ հայտնաբերված ապօրինի փայտանյութով բարձված 4 մեքենան ընդհանուր 12 խմ վառելափայտով տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի որս կատարելու կասկածանքով հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ փամփուշտը և լուսարձակն առգրավված են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել