HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը ցավում է, որ ԼՂ-ում մինչ օրս միջադեպեր են լինում և զոհեր գրանցվում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ ցավում է, որ Լեռնային Ղարաբաղում մինչ օրս միջադեպեր են լինում, որոն հետեւանքով զոհեր են գրանցվում։ Այդ մասին Սոչիում Պուտինը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

«Ցավոք, կան խնդիրներ, կան միջադեպեր։ Ցավոք, մինչ օրս այդ ամենն առանց զոհերի չի լինում»,- նշել է Ռուսաստանի առաջնորդը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման շուրջ զրույցը նպատակահարմար է շարունակել եռակողմ ձևաչափով։ «Մեզ որոշ ժամանակ անց կմիանա Հայաստանի վարչապետը, և մենք կշարունակենք այդ քննարկումը»,- հավելել է Պուտինը։ 

Իր խոսքում նա նաև ընդգծել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման մեջ ռուս խաղաղապահների դրական դերը։ «Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը <...>, այստեղ մեր խաղապահները, ինձ թվում է, դրական դեր ունեն, արդյունավետորեն գործում է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը»,- նշել է նա։ 

Պուտինի գնահատմամբ՝ անհրաժեշտ է քննարկել, թե ինչ է արդեն արվել և ինչ դեռևս պետք է արվի, «որպեսզի նման բան ոչ միայն չառաջանա, այլև հակառակը՝ ստեղծվեն պայմաններ իրավիճակի հանդարտեցման և տարածաշրջանում իրավիճակի այն որակի զարգացման, որը հնարավորություն կտա մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ նոյեմբերի 26-ի կենտրոնական հանդիպումը կլինի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ եռակողմ հանդիպումը։

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Սոչի է ժամանել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ևս երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահի հետ, որին կհաջորդի եռակողմ հանդիպումը։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter