HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի հաջողության պատմություն-Հարդարելով տրամադրությունը

Հերմինե Հարությունյանը՝ քրոջ աջակցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ «ՀերմիՆա» գեղեցկության սրահը հիմնադրել է 5-6 տարի առաջ: Ունենալով հարուստ աշխատանքային փորձ՝ հավաքել են պրոֆեսիոնալ աշխատակազմ եւ սկսել ծառայություններ մատուցել՝ առաջնորդվելով «Հարդարում ենք տրամադրությունը» կարգախոսով:

«Երեւի նկատել եք, երբ կնոջ տրամադրությունը վատ է, նա կամ խանութ է գնում, կամ գեղեցկության սրահ: Դրանք կնոջ տրամադրությունը բարձրացնելու ամենաարդյունավետ ձեւերից են: Մենք էլ որոշեցինք՝ հարդարում ենք տրամադրությունը»,- ասում է Հերմինեն:

Այսօր գեղեցկության սրահը հաճախորդների պակաս չունի: Առաջիկա պլաններում ցանցի ստեղծումն է եւ ուսումնական կենտրոնի հիմնադրումը: Դասընթացավարի փորձ եւս կա: Ավելին, Հերմինեն հասցրել է հաջողությամբ մասնակցել եւ ելույթներով հանդես գալ տարբեր մոտիվացիոն նախագծերի շրջանակներում:

«Ամերիկյան դեսպանատան հետ աշխատելուց հետո մի հետաքրքիր առաջարկ ստացա GIZ-ից, որոնք ինձ ընտրեցին կին հերոս, իրենք ուսումնասիրել էին իմ անցած ճանապարհը ու ես սլայդերի միջոցով ներկայացրեցի իմ աշխատանքները, բավականին կանանց ոգեւորեցի ու շատ-շատերը որոշեցին իրենց բինզեսը հիմնել»,- եզրափակում է նա:

Նախագիծը ֆինանսավորվել է ՎԶեԲ Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակում: 

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter