HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ուղերձում, որը հրապարակել է ՊՆ-ն, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սուրեն Ռաֆիկի

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը վկայում է կառավարման ոլորտում Ձեր ունակությունների, մասնագիտական ձեռքբերումների, խորը գիտելիքների և կուտակած գործնական փորձի գնահատման մասին։

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը երկրի անվտանգության ապահովման և պետական ինքնիշխանության կարևոր գործոն է հանդիսանում, ինչպես նաև կարևոր օղակ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում։

Հարգելի Սուրեն Ռաֆիկի.

Մաղթում ենք Ձեզ առողջություն և հաջողություն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ամրապնդմանը և ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության զարգացմանը միտված պատասխանատու գործունեության ընթացքում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter