HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԻԵԴ-ը կարող է միջանկյալ միջոցներ ձեռնարկել ՀՀ-ի` իր գերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ բողոքի մասով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կարող է միջանկյալ միջոցներ ձեռնարկել այն դիմումի հիման վրա, որով Հայաստանը պահանջում է պաշտպանել նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված իր զինծառայողների իրավունքները: Այդ մասին ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, ТАСС գործակալությանը հայտնել է ՄԻԵԴ մամուլի ծառայությունը։ 

«Դատարանը ստացել է 33 հայ ենթադրյալ գերիների նկատմամբ 39-րդ կանոնը կիրառելու դիմում (միջանկյալ միջոցի կիրառում)։ 28 մարդ ներառված է դիմումի մեջ, որը ներկայացվել է Հայաստանի կառավարության կողմից՝ միջպետական գանգատի և 5 անհատական բողոքների շրջանակներում, որոնք ուղարկված են ենթադրյալ գերիների հարազատներից»,- հայտնել են ՄԻԵԴ մամուլի ծառայությունից՝ ի պատասխան TACC գործակալության խնդրանքին՝ մեկնաբանելու հայկական կողմի դիմումը ՄԻԵԴ-ին։

ՄԻԵԴ մամուլի ծառայության պատասխանի մեջ նշվում է, որ հինգ անհատական բողոքներով «դատարանը կիրառել է 39-րդ կանոնի դրույթները»։ «Մնացած 28 ենթադրյալ գերիների մասով, որոնց ներկայացրել է Հայաստանի կառավարությունը, դատարանը հետաձգել է հարցի քննությունը և տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել Ադրբեջանին և Հայաստանին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Սյունիքի մարզի արևելյան սահմանին նոյեմբերի 16-ին տեղի էին ունեցել ինտենսիվ մարտական գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Երևանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, իսկ Բաքուն մեղադրել էր հայկական կողմին՝ իբր նրանք հարձակվել են ադրբեջանական դիրքերի վրա։ Նույն օրը երեկոյան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ, որից հետո Երևանն ու Բաքուն դադարեցրել էին մարտական գործողությունները։ 

Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կարող է կիրառել միջանկյալ միջոցներ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ ցանկացած պետության նկատմամբ։ Միջանկյալ միջոցները հրատապ միջոցներ են, որոնք, ստեղծված դատական պրակտիկային համապատասխան, կիրառվում են միայն անուղղելի վնաս պատճառելու իրական վտանգի առկայության դեպքում:

Լուսանկարը՝ Wikimedia Commons-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter