HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» և հանցավոր հեղինակությունների

Տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկվել են ընդհանուր 5 ավտոմեքենա և 128 հասցե, այդ թվում՝ «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձանց։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից։

«Հայտնաբերվել են մարտական ատրճանակներ, տարբեր տեսակի հրացաններ, փամփշտատուփ, տարբեր հրազենների ու տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ, սառը զենքեր, մահակներ, զրահաբաճկոններ, կեղծ թղթադրամներ, կորցրած համարանիշեր, 24 գրամից ավելի մարիխուանա, հոգեմետ դեղահաբեր և այլն։

Հատուկ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ, այդ թվում, այսպես ասած, «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձինք։ Նրանցից մեկը՝ Գյումրու բնակիչ 38–ամյա տղամարդը, որը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ոստիկանությունը նույն հետևողականությամբ շարունակելու է հանցավորության դեմ տարվող ամենօրյա և շուրջօրյա պայքարը»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter