
Հաստատվել է կորոնավիրուսի 409 նոր դեպք, մահացել է 9 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է 409 նոր դեպ, կատարվել է 7169 թեստավորում, առողջացման դեպքերը 1106 է, մահացել է 9 մարդ:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337931 դեպք, որոնցից 315126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13852 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7514 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1439 է:
Ընդհանուր կատարվել է 2 356 046 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել