HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-2-ին կնվազի 10-12 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Հանրապետությունում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-4-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Նոյեմբերի 29-ին և 30-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, դեկտեմբերի 1-2-ին կնվազի 10-12 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Նոյեմբերի 29-ի ցերեկը և 30-ին սպասվում է մառախուղ:

Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter