HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Տեր-Պետրոսյանն ընդդեմ Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի պաստառների

Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը ապրիլի 22-ին դիմում-բողոք էր ներկայացրել թիվ 12 ԸԸՀ՝ նշելով, որ թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհար Վեզիրյանը և Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված, նախընտրական քարոզչության սահմանված կարգը:

Նրանք չսահմանված տեղերում մասսայաբար փակցրել են քարոզչական նյութեր՝ մասնավորապես Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր: Նույնանման զանգվածային խախտումներ կան նաև Նորագավիթ թաղամասում:

Ապրիլի 24-ին կայացած թիվ 12 ԸԸՀ նիստի ժամանակ կայացվել էր որոշում, համաձայն որի՝ որոշվել էր դիմել Երևանի քաղաքապետին՝ ուսումնասիրելու թիվ 12 ընտրատարածքում չսահմանված մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառներ փակցրած լինելու հանգամանքը և չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառներ հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել:

Ինչպես նաև որոշվել էր Գոհար Վեզիրյանին և Լյովա Խաչատրյանին տալ եռօրյա ժամկետ՝ քարոզչական պաստառներն այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթղերը (վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնելու մասին համապատասխան համայնքի ղեկավարի վարչական ակտեր՝ առկայության դեպքում, կամ պաստառներ փակցնելու թույլատրելի այլ վայրերի վերաբերյալ սեփականտերերի համաձայնությունները) թիվ 12 ԸԸՀ ներկայացնելու համար:

Այսօր թիվ 12 ԸԸՀ նախագահ Ս. Սարգսյանը, ապրիլի 28-ով թվագրված, քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Ա. Բաղդասարյանից ստացել է հետևյալ պատասխանը:

«Ի պատասխան Ձեր 25.04.2012 թ. գրության՝ հայտնում եմ, որ ի կատարումն թիվ 12 ԸԸՀ-ի N12-Ա որոշման, ուսումնասիրվել է թիվ 12 ընտրատարածքում չսահմանված վայրերում (բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր) մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը, և հայտնաբերվել են ոչ թույլատրելի վայրերում պաստառներ, որոնք ապամոնտաժվել են Երևանի քաղաքապետարանի միջոցներով»:

Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը արձանագրում է, որ կամ քաղաքապետարանն է ստում, կամ թեկնածուներն են նոր պաստառներ փակցրել: Երկու դեպքում էլ տեղի է ունենում ընտրական օրենքի խախտում:

Այս հայտարարության համար համար մենք ունենք փաստեր: Ապրիլի 28-ին մեր շտաբի աշխատակիցները շրջել են թիվ 12 ընտրատարածքում և տեսանկարահանել են այն փողոցները, որտեղ չսահմանված վայրերում փակցված են Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի պաստառները:

Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ

Լուս.՝ tigranterpetrosyan.com կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter