ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց խիստ նկատողություն հայտարարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:
ԲԴԽ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ խորհուրդը 5 կողմ և 2 դեմ ձայնով բավարարեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել