HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Վրաստանում նույնիսկ շշուկով «ցեղասպանության» բառը չի կարելի արտասանել

«Հայերը Վրաստանի խորհրդարանում նույնիսկ շշուկով «ցեղասպանություն» բառն արտասանելու իրավունք չունեն, քանի որ Հայաստանը Վրաստանին զիջել է մի շարք իրավունքներ այդ երկրի տարածքը որպես տրանզիտային զոնա օգտագործելու դիմաց: Իսկ ադրբեջանցիներն օգտվում են առիթից' շարունակելով իրենց լկտի և ցինիկ պահվածքը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ջավախքցի փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը:

Օրերս Վրաստանի խորհրդարանական դահլիճում տեղի ունեցած միջադեպը վրացագետ Ալիկ Էլոյանցը պատահական չի համարում: Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում վերջին նիստերից մեկի ժամանակ վրացի պատգամավոր Ջոնդի Բաղաթուրիան հայ երիտասարդների հետ հանդիպումից հետո հանդես էր եկել ցեղասպանությանը վերաբերող հայտարարությամբ:

Նրա ելույթն ընդհատվել էր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ, իշխող կուսակցության պատգամավոր, ադրբեջանցի Ազեր Սուլեյմանովի անմիջական արձագանքով, ով նրան անվանել էր «հայ», «Բաղաթուրյան» և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին:

Ըստ Էլոյանցի' ադրբեջանցիները սպասում էին Բաղաթուրիայից այդօրինակ ելույթ և նախօրոք պատրաստված էին: Վրացական խորհրդարանի շենքի մոտ հավաքված սպասում էին ադրբեջանցի երիտասարդներ' «Բաղաթուրյան Ջոնդի», «Ջոնդին վաճառվեց հայերին» ցուցապաստառներով: Իսկ նիստի հենց սկզբից դահլիճում ներկա էր ադրբեջանական 4 լրատվամիջոց:

Փորձագետների կարծիքով՝ սրանք թուրք-ադրբեջանական պանթուրքական ծրագրերի նախածիլերն են: Նրանք ցանկանում են հյուսիսային լուսանցք բացել իրենց երկրների միջև, իսկ մեջտեղում սեպի պես խրված է հայաշատ Ջավախքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter