HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Ո՞վ է իրեն իրավունք տվել Երևանի ամենագեղեցիկ լողավազաններից մեկի քանդման թույլտվությունը տալ»․ Անի Խաչատրյան

Այսօր Երևանի ավագանու նիստին «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն անդրադարձավ Տիգրան Մեծ պողոտայի 53 հասցեում իրականացվող շինարարությանը։

Ավագանու անդամի խոսքով՝ թեև հարցը ընդգրկված չէ օրակարգում, սակայն հրատապության խնդիր ունի։ «Ուզում եմ ճշտել՝ ո՞վ է իրեն իրավունք վերապահել Երևանի քաղաքապետարանում, միաձայն որոշում կայացրել ու թույլ տվել Տիգրան Մեծ 53 հասցեում հրաշք լողավազանի, քաղաքացիների հանգստի վայրի քանդման թույլտվության իրավունքը տալ։ Ուզում եմ իմանալ՝ ով է տվել քանդման թույլտվությունը, արդյոք համայնքային տարածքը վերացնելու համար պետք չէ՞ր ավագանու համաձայնություն, չասե՛ք՝ քաղաքացիների համաձայնություն կա, որովհետև չկա նման ընթացակարգ։ Այդ տարածքի հետ շենքը կապ չունի, ո՞վ է իրեն իրավունք տվել Երևանի ամենագեղեցիկ լողավազաններից մեկի քանդման թույլտվությունը տալ»,- նշեց Խաչատրյանը։

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ կա հարցերի փոխանակության համար տրվող ժամանակ, և հարցը կքննարկվի այդ ժամանակ։ «Պարզ է, որ պատասխան չունեք, որովհետև քաղաքը քանդում եք՝ վերածելով պիվնոյի»,- հավելեց Անի Խաչատրյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter