HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի քաղաքային մարզադաշտը վերաբացվել է

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ԱԺ պատգամավորներ ներկա են գտնվել Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերաբացմանը: Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը շրջել են մարզադաշտում, ծանոթացել կատարված աշխատանքներին, մարզադաշտի ընձեռած տեխնիկական հնարավորություններին և վերականգնված կարողություններին:

Արմավիրի մարզադաշտի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2018թ.՝ տեխնիկական պատճառներով կասեցվելով 2019թ.: 2021թ. շինարարական աշխատանքները վերսկսվել են նոր նախագծով: Վերակառուցման ծախսերը կազմել են 688 միլիոն դրամ: Մինչ այդ, մարզադաշտի տարածքում կառուցված է եղել 4 խաղադաշտ (երեքը՝ բնական, մեկը՝ արհեստական), որոնց արժեքը կազմել է 400 միլիոն դրամ: Շինարարության հիմնական մասն իրականացվել է ՀՖՖ-ի կողմից՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մասնակի աջակցությամբ:

1980թ. հիմնադրված Արմավիրի մարզադաշտը սկզբում կրել է «Հոբելյանական» անվանումը: 1985թ. այստեղ անցկացվել է Աշխարհի երիտասարդական առաջնության խմբային փուլի՝ Կոլումբիա-Թունիս հանդիպումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter