HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիատոմիտ» գիտաարտադրական ՓԲԸ-ն ապօրինի ջրառ է իրականացրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դիատոմիտ» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացրել են ստուգում և պարզել, որ Ընկերությունն իր սեփական տարածքում առկա խորքային հորից ոռոգման նպատակով, առանց ջրօգտագործման թույլտվության, իրականացրել է ապօրինի ջրառ՝ 270873խմ ջրաքանակով։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն՝ վնասի հատուցման չափը կազմել է 2.437.857 դրամ: Նաև նշանակվել է 300.000 դրամի չափով վարչական տուգանք։ Առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորն օգտագործելու գործողությունը կասեցվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter