HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ջազ էր հնչում

Ապրիլի 30-ին աշխարհն առաջին անգամ նշեց Ջազի միջազգային օրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Կասկադ համալիրում բացօթյա մեծ համերգ էր կազմակերպվել՝ նվիրված Ջազի միջազգային օրվան:

Համերգին մասնակցում են երևանյան լավագույն ջազմեններն ու ջազային բենդերը՝ վերջին 50 տարվա բոլոր սերունդները՝ Ստեփան Շաքարյանը, Երվանդ Երզնկյանը, Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը, նաև ֆրանսահայ դուդուկահար Լևոն Մինասյանը:

Մինչ կեսգիշեր ջազի սիրահարները ունկնդրեցին ջազային մեկնաբանություններ, հայկական ու համաշխարհային հանրահայտ ստեղծագործություններ:

1800-ականներից Ամերիկայի Նյու Օռլեան քաղաքից ջազը տարածվեց ողջ աշխարհում և միայն նախորդ տարվա վերջերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր վեհաժողովը Ջազի միջազգային օր հայտարարեց ապրիլի 30-ը. հենց ապրիլին է ջազի հայրենի քաղաքում ընթանում ջազի ամենամյա ամիսը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter