HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է Վախթանգ Դարչինյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է թեթևագույն քաշում IBՕ վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է անվանի բռնցքամարտիկին` Յոնի Պերեսի հետ դիտարժան մենամարտում տարած վերջին հաղթանակի և IBՕ վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ:

Նախագահը նորանոր հաղթանակներ է մաղթել աշխարհի չեմպիոնին՝ ընդգծելով, որ Հայաստանում ուշիուշով հետևում են նրա բոլոր մենամարտերին և հպարտանում՝ ինչպես նրա, այնպես էլ սպորտի բնագավառում մեր մյուս հայրենակիցների հաղթանակներով:
Վախթանգ Դարչինյանը խորհրդանշական է համարել, որ մենամարտը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը և ավարտվել իր հաղթանակով: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:

 

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
Gago DRAGO (K1).......... Karo Murat........ Giorgio (Gevorg) PETROSSIAN (K1)...........Geghard MOUSASI (K1).

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter