HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» կանխատեսումներով՝ քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում և նախալեռներում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 02-03-ին հատկապես գիշերային ժամերին կնվազի 7-10 աստիճանով։   

Երևանում դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Դեկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter